Շոու-բիզնես

«Ինձ դուր է գալիս հայտնի լինելը». Ռաֆայել Երանոսյան

«Ինձ դուր է գալիս հայտնի լինելը»: BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ: Դերասանը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հայտնի լինելը: Ռաֆոյի հետ խոսել ենք նաեւ ընկերների, մարմնավորած դերերի ու ստացած մրցանակների մասին:

– Ինքդ քո դերերի մասին:

– Ամենակարեւրը՝ դերերս հիշվող են, սիրված ու հաճախ կրկնօրինակվող: Մինչ օրս ինձ շատերը տարիներ առաջ մարմնավորած այս կամ այն կերպարով են հիշում ու կերպարի անունով դիմում:

– Քո առաջին դերը:

– Կամերային թատրոնում առաջին անգամ մարմանվորել եմ Օթելլոյին:

– Քո առաջին բեմելը:

– Առաջին անգամ բեմ 1988 թվականին եմ բարձրացել: Մեր գյուղի ակումբում «Զանգեզուր» երգն եմ երգել :)։ Իսկ արդեն որպես դերասան առաջին բեմելս 2005 թվականին է եղել՝ Կամերային թատրոնում: Ասեմ, որ այդ օրից զգացողություններիս մեջ ոչ մի բան չի փոխվել, միշտ նույն լարվածությունն եմ ունենում, հուզմունքը, որը բեմ բարձրանալուն պես անհետանում է:

– Խաղացանկիդ մեջ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:

– Բոլոր դերերս էլ ինձ հարազատ են, առանձնացնել չեմ կարող:

– Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:

– Կուռքեր, առհասարակ, ոչ մի բնագավառից չունեմ: Շատ եմ սիրում Լեոնարդո Դի Կապրիոյի խաղը, «զիլ» դերաասան է: Կառանձնացնեմ Ալ Պաչինոյին, Ռոբերտ Դե Նիրոյին:

– Դեր, որը կցանկանայիր խաղալ:

– Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ, երեւի նման դեր չի եղել, դրա համար :)։

– Դերասաններից ո՞ւմ հետ կուզենաս նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:

– Ում հետ ուզել եմ, խաղացել եմ :)։

– Քեզ համար ամենաթանկ մրցանակը:

– Ոչ մի մրցանակ չունեմ: Միայն մի մեդալ ունեմ՝ Մովսես Խորենացու անվան, որը 2007 թվականին եմ ստացել: Ինձ համար ամենամեծ գնահատականն այն լեփ-լեցուն դահլիճներն են, որ Կամերային թատրոնում ունենում ենք, ու մեր հանդիսատեսի ջերմ ծափահարությունները:

– Ոլորտում քո հայտնի ընկերը:

– Հայտնի ընկերներս շատ-շատ են: Շատերի հետ եմ մտերիմ, սկսած «Վիտամին» ակումբի տղաներից վերջացրած Հրանտ Թոխատյանով: Անդոյի մասին չեմ խոսում, մենք ավելին ենք, քան ընկերներ:

– Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:

– Քննադատ որպես այդպիսին չունեմ: Ամեն նոր առաջարկ ստանալուց հետո պարտադիր մտերիմ ընկերներիս հետ քննարկում եմ, խորհուրդ հարցնում, կիսվում:

– Քանի տարի ես բեմում:

– 14 տարի է, ինչ պրոֆեսյոնալ բեմում եմ, ու այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարիներին մի րոպե անգամ չեմ դոփել տեղում, տարին տարվա վրա աճ եմ գրանցել, ու դա տեսանելի է:

– Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:

– Չեմ ժխտի՝ ինձ դուր է գալիս հայտնի լինելը: Ուրախանում եմ, երբ փողոցում ինձ ճանաչում են, ինչու չէ՝ սիրում, մոտենում են, լավ խոսքեր ասում, հետս լուսանկարվում: Միակ բանը, որ ինձ խանգարում է, մի փոքր ազատ ապրելու ցանկությունս սահմանափակելն է: Հայտնի մարդիկ ավելի զգույշ են իրենց շարժ ու ձեւի, արած ամեն մի քայլի մեջ:

– Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:

– Շուտով կմեկնարկեն «Դեպի ճամբար» սիթքոմի նկարահանումները, որում նաեւ ես եմ խաղալու: Աշխատում եմ նաեւ իմ նոր մոնոներկայացման սցենարի վրա, որի պրեմիերան նախատեսված է տարեվերջին:

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա «Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան, որին նույնպես մասնակցություն ունեմ:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել էջում