Ժամանց

Ես թերթ էի վաճառում ու կատարում ձեռքիս տակ ընկած յուրաքանչյուր աշխատանք. լուսահոգի Քըրք Քըրքորյանի հաջողության պատմությունը

«Ես թերթ էի վաճառում ու կատարում ձեռքիս տակ ընկած յուրաքանչյուր աշխատանք». լուսահոգի Քըրք Քըրքորյանի հաջողության պատմությունը: Քըրք Քըրքորյանը ծնվել է Կալիֆորնիայում՝ հայ փախստականների ընտանիքում 1917 թ. հունիսի 6-ին։ Ութերորդ դասարանում թողնելով դպրոցը՝ նա աշխատանքի է անցել այգիներում և ֆերմաներում։

«Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրնեի լեզվով։ Եվ միայն Մեծ դեպրեսիայի տարիներին փողոցներում հայտնվելով մենք սովորեցինք անգլերեն։ Ես 9 տարեկան էի, երբ առաջին անգամ տուն գումար բերեցի։ Ես թերթեր էի վաճառում և կատարում էի ձեռքիս տակ ընկած յուրաքանչյուր աշխատանք։ Եթե Ձեր հույսը միայն ինքներդ եք, ապա շատ արագ եք հասուն կյանք մտնում։ Դուք իմպուլս եք ստանում, որն օգնում ու խթանում է Ձեզ ամեն ինչից առավել», – հիշում էր Քըրքորյանը։

Ավագ եղբոր օրինակով՝ նա զբաղվում էր բռնցքամարտով. մասնակցել է 33 մարտի և դրանցից մեծ մասում հաղթանակ տարել։ 22 տարեկանում Քըրքորյանը հետաքրքրվում էր ավիացիայով և օդաչուի լիցենզիա էր ստացել։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա զբաղվում էր բրիտանական BBC-ի համար ինքնաթիռների փոխադրմամբ։

Պատերազմից հետո աշխատավարձից հավաքած գումարով Քըրքորյանը սկսեց վերավաճառքի համար ինքնաթիռներ գնել։ Իր կարողությունը միլիարդատերը կուտակել է ամերիկյան ավիաընկերությունների և կինոստուդիաների վերավաճառք կազմակերպելով։ Մասնավորապես, 1947 թ. նա ներդրում կատարեց Los Angeles Air Service չարտերային ավիաընկերությունում, 1962-ին վաճառեց այն Studebaker ընկերությանը, իսկ երկու տարի անց հետ գնեց։ 1960-ականների վերջում Քըրքորյանը Trans International Airlines-ը բորսա հանեց, այնուհետև իր բաժինը վաճառեց Transamerica Corp.-ին վաճառեց $148 միլիոնով։ 1979 թ. նա գնեց Columbia Pictures կինոստուդիայի 25%-ը, իսկ երկու տարի անց իր բաժինը վաճառեց՝ $70 միլիոն շահույթով։

Իր լավագույն գործարքը Քըրքորյանը համարում էր Լաս Վեգասում գտնվող Caesars Palace հյուրանց-խաղատան հողատարածքը վաճառելը։ Բիզնեսմենն այն գնել էր 1962 թ. $960,000-ով և սկզբում խաղատան սեփականատերերին վարձակալությամբ էր հանձնել։ 1968 թ. Caesars Palace-ի սեփականատերերը գնեցին հողատարածքը $5 միլիոնով։

Քըրքորյանը ինքն էլ ակտիվորեն խթանում էր Լաս Վեգասում խաղատների զարգացմանը։ Նա կառուցել է International Hotel (այժմ` LVH), MGM Grand (այժմ՝ Bally’s) հյուրանոցները, եղել է Desert Inn—ի սեփականատերը։

90-ականների սկզբին Քըրքորյանը որոշեց գնել Chrysler Corporationավտոմոբիալյին կոնցեռնի ակցիաներ։ Ավելի ուշ՝ 1998 թ. մայիսի 6-ին, նրան պատկանող ակցիաների արժեքի՝ մեկ օրում բարձրացման արդյունքում մեկ օրում նա աշխատեց 660 միլիոն դոլար։ Բիզնեսմենն ընկերության ամենախոշոր բաժնետերն էր։

Մինչ 2009 թ. Քըրքորյանը MGM Resorts International ընկերության մեծ մասի բաժնետեր էր։ Այս ընկերությանը բաժին էր հասնում Լաս Վեգասի հյուրանոցների ավելի քան 50%-ը։ 2011 թ. միլիարդատերը լքեց MGM Resorts International-ի տնօրենների խորհուրդը, սակայն մինչև կյանքի վերջ մնաց 19%-ի սեփականատեր։

Բիզնեսմենն ամուսնացել է մի քանի անգամ։ Առաջին ամուսնությունը՝ Հիլդա Շմիդտի հետ, շարունակվել է 1942-1951 թթ.։ Ամենաերկարատևը երկրորդ ամուսնությունն էր՝ խորեոգրաֆ Ջին Մերի Հարդիպի հետ, 30 տարի։ Զույգն ունեցավ երկու դուստր։ 1999 թ. Քըրքորյանն ամուսնացավ երրորդ անգամ՝ թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ, ով իրենից 48 տարի փոքր էր։ Մեկ ամիս անց զույգն ամուսնալուծվեց, սակայն նրանք արդեն դուստր ունեին։ 2014 թ.  Las Vegas Sun-ը հայտնեց, որ Քըրքորյանը ամուսնացել է չորրորդ անգամ՝ Ունա Դևիսի հետ, ում հետ մինչ այդ ապրել էր ութ տարի։

Քըրքորյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1998 թ.։ Նա այստեղ կառուցեց նոր ճանապարհներ, վերանորոգեց թունելներ։ 1988 թ. երկրաշարժից տուժած շրջաններում հայտնվեցին հարյուրավոր տներ՝ տուժածների համար։

Քըրքորյանը աշխարհում տարիքով ամենամեծ միլիարդատերերի շարքւոմ երկրորդն էր։ Forbes-ի ամենատարեց անդամն այժմ Դևիդ Ռոքֆելերն է, ում 100-ամյակը լրացավ հունիսի 12-ին։

Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թ. հունիսի 16-ին։

Կիսվել նյութով