ՄամուլՇոու-բիզնես

Դուք գիտե՞ք սահմանադրական եղանակ, որով իմ նշած կենդանին կարող է հեռանա. Վահրամ Սահակյան

Դուք գիտե՞ք սահմանադրական եղանակ, որով իմ նշած կենդանին կարող է հեռանա. Վահրամ Սահակյան

Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մտավորական, որովհետեւ այդպիսի հասկացություն ընդհանրապես գոյություն չունի, թող ոչ ոք չվիրավորվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մտավորականները, մշակույթի եւ գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը:

«Դա ԽՍՀՄ հնարած ինտելիգենցիա տերմինն է, որպեսզի մանիպուլացնեն մարդկանց: գոյություն ունեն ստեղծագործող մարդիկ: Ես որպես արվեստում ստեղծագործող մարդ, ես ասեմ, թե ինչ է եղել մեզ հետ: Մեր ժողովրդի մեծ մասին խաբել են, մանիպուլացրել են, չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ, ծանր մանկություն ունեցած մի դուրսպրծուկ, խառնել է էս ժողովրդին, վաճառքի է հանել մեր երկիրը ու շարունակում է անել:

Մենք հիմա նրա համար չենք այստեղ, որ ասենք՝ գիտեք, ես խաբվել եմ, հավատացել եմ, բայց հիմա ներողություն եմ խնդրում:

Վահրամ Սահակյան

Եթե ուզում ես ներողություն խնդրել, գնա զոհվածի ծնողի մոր առաջ չոքի ու ասա՝ գիտե՞ս ինչ, ես խրախուսել եմ, մարդկանց առաջ վեր եմ հանել անասունների, մարդասպանների իմ արվեստում, իր գրառումներում, հարցազրույցներում, բեմի վրա, նախկիններին եմ քննադատել, նրանց եմ վեր հանել, նրանք էլ տարել են քո երեխային անպաշտպան թողել են Բայրաքթարի տակ:

Դե ասա, եթե չես ասում, ուրեմն դու էլ ես ծախված: Եթե դու ռոլիկում ես նկարվում, որտեղ ասում ես՝ հայրենիքը քո կարիքն ունի, դու մահ ես քարոզում,. Ի՞նչ մտավորական ես դու, ո՞վ ես դու:

Դուք գիտե՞ք սահմանադրական եղանակ, որով իմ նշած կենդանին կարող է հեռանա, չգիտեք չէ՞»,-ասաց Վահրամ Սահակյանը:

Կիսվել նյութով