Շոու-բիզնես

«Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանը՝ կյանքի կարևոր որոշման մասին

Սոֆի Դևոյանն ու նրա ամուսինը՝ Կիմ Առաքելյանը, այս օրերին հանգիստն են անցկացնում Մալդիվներում։

Պարուհին պարբերաբար հրապարակում է նոր լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև Instagram-ի Story բաժնում հետևորդների հետ կազմակերպում հարցուպատասխան։

Հերթական հարցուպատասխանի ընթացքում օգտատերերից մեկը հետաքրքրվել է.

«Ունենու՞մ եք տագնապային գրոհներ, ո՞նց եք հաղթահարում»։

Սոֆի Դևոյանը, պատասխանելով հարցին, կիսվել է իր մտքերով՝ նշելով.

«Էնքան կարևոր ա ճիշտ պահին ճիշտ մարդու կողքը հայտնվելը։ Ահավոր ազդում ա շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա։

Ես հիմա շաատ քիչ մարդկանց հետ եմ շփվում ու իմ կյանքից, Փառք Աստծո, որ հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց։

Ազատվեք նրանից, ինչը ձեզ տխրեցնում է կամ ցավ է պատճառում։ Դժվար կլինի բայց հետո եկող թեթևությունը անբացատրելի է։

Ապրեք ու վայելեք կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Ես սիրում եմ մենակ հաղթահարել ու անցնել դժվար պահերը, բայց բարի նախանձում եմ այն մարդկանց, ովքեր իրենց մոտ մարդկանց հետ կիսում են այդ

պահերը։ Էնքաան արագ ա թռնում կյանքը ապրեք ամեն պահը հետո շաատ եք կարոտելու»։

Կիսվեք ձեր էջում