Մամուլ

Ի՞նչ նպատակ է հետապնդում սնդիկով ջերմաչափերի վաճառքի արգելքը

Ի՞նչ նպատակ է հետապնդում սնդիկով ջերմաչափերի վաճառքի արգելքը

Armlur.am-ը գրում է․ Հայաստանում շուտով կարգելվի սնդիկով ջերմաչափերի վաճառքը։ Ազգային ժողովին շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջապես է ընդունել:

«Սնդիկի մասին» օրնքը կիրառության մեջ մտնելուց հետո ոչ միայն սնդիկով ջերմաչափերը, այլ նաև բարոմետրերն ու մանոմետրերը կիրառությունից դուրս կգան։
Օրինագիծն ընդունվել է «Մինամատայի սնդիկի մասին» կոնվենցիայի հիման վրա, ինչի ներքո նաև Հայաստանն է ստորագրել:

Կոնվենցիան ընդունվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքում, քանի որ այնտեղ 1950-ականների սկզբին սնդիկով զանգվածային թունավորումներ էին գրանցվել։

Մինամատայի կոնվենցիայով՝ այն երկրները, որ սնդիկ չունեն, բայց ինչ-որ ժամանակ ինչ-որ կերպ այն ձեռք են բերել, ապա լիազոր մարմիններին պետք է տեղյակ պահեն դրա շարժի մասին:

Ըստ նույն կոնվենցիայի՝ սնդիկի կիրառությունը թույլատրվում է կոնկրետ դեպքերում ու կոնկրետ չափով` խիստ վերահսկողության ներքո:

Իսկ ի՞նչ է լինելու մարդկանց՝ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից ձեռք բերած սնդիկով ջերմաչափերի հետ: Հարցին իշխանության ներկայացուցիչները կոնկրետ պատասխան չեն տալիս՝ ասելով, թե այդ մասով կառավարությունը հատուկ ենթաօրենսդրական ակտ կարող է ընդունել:

jermachap

Լրագրող-բնապահպան Նարինե Կիրակոսյանի համոզմամբ՝ սա մերօրյա իշխանավորների կողմից ընդունված հերթական անմիտ, ավելի ճիշտ՝ բոլորովին այլ նպատակներ հետապնդող օրենքն է:

Ինչպես պոլիէթիլենային տոպրակների դեպքում էր (արգելելու փոխարեն կառավարությունը դեռ մի բան էլ դրանց գինը թանկացրեց), նույնը նաև սնդիկի դեպքում է լինելու:

Սա մարդկանց աչքերին թոզ փչելու վառ օրինակ է, ասում է Կիրակոսյանը՝ հիշեցնելով, որ հայրենի իշխանություննները, սնդիկ պարունակող նյութերի ու թափոնների հանձնումը կամ դրանց օգտագործումը չկազմակերպելով, որոշել են արգելել սնդիկ պարունակ ընդամենը մի քանի սարքերի վաճառքը:

Սնդիկի վտանգավորությունը, դրա թե՛ բնության, թե՛ մարդու առողջության վրա բացասական ազդեցության հանգամանքը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ինչպե՞ս ու ի՞նչ գործիքակազմով են մասնագետները չափելու, օրինակ, շպարվելու միջոցների մեջ սնդիկի ՝ օրենքով թույլատրված չափաբաժնի առկայությունը:

Բնապահպանը կասկածներ ունի, որ կոսմետիկ միջոցներ արտադրողները, այսպես ասած, մաքուր փաստաթղթեր կարող են ներկայացնել, բայց վերոնշյալ նյութերի արտադրության ժամանակ կարող են խախտել կամ շեղումներ տալ սնդիկի գործածության մեջ:

Իսկ եթե տարաբնույթ նյութերում առկա սնդիկի իրական չափաբաժինը հնարավոր չի ստուգել կամ վերահսկել, ապա Փաշինյանի թիմակիցները փուչիկ օրենք են ընդունել:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա կառավարության կողմից էլեկտրական ջերմաչափերի ներկրող գործարարներին արտոնություն տրամադրելու ու նրա բիզնեսը խթանելու ծրագիր է, որ սնդիկով ջերմաչափի փոխարեն քաղաքացիներն էլեկտրականը գնեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում