Օգտակար

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում

Գիտնականները պատասխանել են հարցին, թե արդյոք վնասակար է սնունդ ընդունելիս թեյ կամ սուրճ խմելը, գրում է Sputnik Արմենիան։ Արդյո՞ք այդ ըմպելիքներն օգնում են յուրացնել սնունդը։

Գիտնականները պարզել են թեյի և սուրճի ազդեցության առանձնահատկությունը մարսողության գործընթացի վրա։ Արդյունքները հրապարակվել են Reminder ամսագրում։

Մասնագետների մեծ մասը կարծում է, որ կանաչ թեյն ավելի շատ կոֆեին է պարունակում, քան մյուս ըմպելիքները։ Պարբերականը գրում է, որ կարծիք կա, թե սնունդ օգտագործելիս ըմպելիքներ խմելը վնասակար է։

surch

Դա բացատրվում է նրանով, որ կոֆեինը խոչընդոտում է որոշ վիտամինների և միկրոտարրերի յուրացմանը։ Գիտնականներն ապացուցել են, որ այդ կարծիքն արմատապես սխալ է։

Հետազոտություն կա, որն ապացուցում է, որ թեյը կրճատում է երկաթի յուրացումը 64%–ով, իսկ սուրճը` 39%։ Միևնույն ժամանակ, միայն մսի կամ թոքի երկաթն է լավ յուրացվում` գրեթե 2,5%–ով։ Թեյն ու սուրճը խմեք սնվելուց մեկ ժամ առաջ, և երկաթի յուրացումն օրգանիզմի կողմից չի կրճատվի։

D վիտամինը ևս չի պակասում ուտելու ժամանակ խմիչքներ օգտագործելիս։ Ճիշտ հակառակը. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր սուրճ կամ թեյ են խմում ուտելու ընթացքում, այդ վիտամինն ավելի շատ է։ Կալցիումը, С, В խմբի վիտամինները և մագնիումն ընդհանրապես կոֆեինի հետ կապ չունեն։ Դա նշանակում է, որ թեյն ու սուրճը չեն ազդում օգտակար միկրոտարրերի յուրացման վրա։

Կիսվել էջում