Օգտակար

Սոճու փշերից թեյը երկարեցնում է կյանքը և ամրապնդում առողջությունը

Սոճու փշերից թեյը երկարեցնում է կյանքը և ամրապնդում առողջությունը։ Այս ըմպելիքը թույլ է տալիս մարդկանց ապրել երկար ու առողջ: Այն պատրաստում են սոճու տերևներից:

Գիտնականները վստահեցնում են, որ այս թեյի օգտագործումը երկարացնում է կյանքն ու պահպանում առողջությունը: Նման թեյի բաղադրության մեջ մտնում են վիտամիններ, կալցիում, եթերային յուղեր:

Ուսումնասիրելով կորեական դեղագործության գիտելիքները գիտնականները հատուկ բաղադրատոմս են մշակել սոճու փշերից: Թեյը կարող եք պատրաստել ինքնուրույն ու հեշտ՝ անգամ տան պայմաններում:

Փշերի համար հարմար կլինի յուրաքանչյուր երիտասարդ սոճի: Լավ լվացեք սոճու փշերը և մանրացրեք դանակով: Ծածկեք դրանք ջրով և եռացրեք միջին կրակի վրա՝ մոտ 20 րոպե: Դրանից հետո թեյը պետք է սառչի կես ժամ:

Ըմպելիքը կարող եք թողնել մինչև երկու օր: Սոճու թեյին կարող եք ավելացնել նաև մեղր ու կիտրոնի հյութ:

Նման թեյը խորհուրդ է տրվում խմել առավոտյան, որպեսզի օրգանիմը լցվի էներգիայով ու առույգանա: Ճնայած թեյը կոֆեին չի պարունակում, այն նաև արթնացնում է:

Կիսվել նյութով