Թրամփը ցանկանում է վերականգնել Ալկատրասի բանտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից 152 միլիոն դոլար է խնդրել Ալկատրասի բանտը վերակառուցելու համար, հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ Ալկատրասն այժմ հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր է։
Թրամփը, սակայն, ցանկանում է վերակառուցել Ալկատրասը՝ որպես վտանգավոր կալանավորների համար նախատեսված առավելագույն անվտանգության բանտ։
Լրագրողները հայտնում են, որ կղզին, որտեղ գտնվում է նախկին բանտը, չունի կոյուղի կամ հոսող ջուր։
«Կղզու մեծ մասը, որը հայտնի է՝ որպես «Ժայռ», ծածկված է թռչունների կղանքով։ Բոլոր անհրաժեշտ պարագաները պետք է բերվեն նավակով», – նշվում է հրապառակման մեջ։



