Ազատ խոսքԱշխարհ

Թրամփը միակ նախագահն է վերջին 30 տարիներին, որ հայերին ոչինչ չի խոստացել և չի «գցել»

Թրամփը միակ նախագահն է վերջին 30 տարիներին, որ հայերին ոչինչ չի խոստացել և չի «գցել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին

1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձեւերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:

2. Նույնիսկ նյութում հղում չկա:

3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել բանաձեւերի արդյունքում:

4. Որեւէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:

5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:

6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդհոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:

7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:

8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

Կիսվել նյութով