Աշխարհ

Ադրբեջանի դպրոցները չինական գլոբուսներ են ստացել, որոնցում Արցախն ու Նախիջևանը Հայաստանի մաս են

Ադրբեջանի դպրոցները չինական գլոբուսներ են ստացել, որոնցում Արցախն ու Նախիջևանը Հայաստանի մաս են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան», Ադրբեջանի դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև Նախիջևանը։

Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։

Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև ապագան»,- գրել է տոնոյանը:

Կիսվել էջում