Աշխարհ

Թուրքիայում փլատակների տակից հանել են հայտնի ֆուտբոլիստի դին

Թուրքիայում փլատակների տակից հանել են հայտնի ֆուտբոլիստի դին

Թուրքական «Հաթայսպորի» հարձակվող Քրիստիան Ացուին, ով նախկինում հանդես է եկել Լոնդոնի ֆուտբոլային գերակումբում՝ «Չելսիում», մահացած են գտել փլատակների տակ։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմեդը։

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հենց սկզբից ոչինչ հայտնի չէր Ացուի գտնվելու վայրի և վիճակի մասին։ Աթսուն զոհվել է 31 տարեկանում։ 

Իր կարիերայի ընթացքում Գանայի հավաքականի խաղացողը հանդես է եկել անգլիական «Չելսիում», «Էվերտոնում», «Նյուքասլում» և «Բորնմութում», պորտուգալական «Պորտուում», իսպանական «Մալագայում» և այլ ակումբներում։ 

Աթսուն թուրքական «Հաթայսպոր»-ին միացել է 2022 թվականի սեպտեմբերին։

Կիսվել էջում