Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձած հայ ամուսինների երեխաների վիճակը ծանր է

Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձած հայ ամուսինների երեխաների վիճակը ծանր է

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ դարձած հայ ամուսինների՝ Սամի Թաբաշի եւ Աիդա Թաբաշի զավակների վիճակը ծանր է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։

Նա նշեց, որ նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։

Տեղեկացվել է նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Կիսվել էջում