Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, կա 2000-ից ավելի վիրավոր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, կա 2000-ից ավելի վիրավոր

Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով տասնյակ տներ են ավերվել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:

turqia erkrasharj

Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հալեպում մեծ թվով շենքեր են փլուզվել, ավերածություններ կան այլ բնակավայրերում ևս:

Երկու երկրների համապատասխան պետական կառույցների փոխանցմամբ՝ Թուրքիայում զոհվել է առնվազն 284, Սիրիայում` 230 մարդ, ընդհանուր թվով մոտ 3 հազար վիրավորներ կան, որից 2,3 հազարը՝ Թուրքիայում: Այդ թվերը շարունակում են աճել:

Կիսվել