ՄամուլՏեսանյութ

Թող չագուչը վերցնի ու Երեւանի տանիքները փոխի. Գորիսի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Թող չագուչը վերցնի ու Երեւանի տանիքները փոխի. Գորիսի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կարծում է, որ իր դեպքում նույնպես դատարանը կկիրառի կալանքը, ինչպես Սյունիքի մարզի մյուս արդեն կալանավորված համայնքապետերի դեպքում:

Այս մասին այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Անդրադառնալով մեղադրանքին, ասաց որ այն շինծու է եւ անլուրջ է, ուղղակի իրավապահները խնդիր են կատարում, իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:

arushanyan arush

Լրագրողի այն հարցին, թե դեռեւս քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե «չագուչը ձեռքին» գալու է համայնքապետերի հետեւից եւ այժմ կարծես այդ խոստումն է իրականացվում, արդյո՞ք Առուշանյանն էլ է այդ կարծիքին, Առուշանյանը պատասխանեց.

«Ես ձեր նշած մարդուն խորհուրդ կտամ, Երեւանում լիքը տանիքներ կան, թող գնա տանիք փոխի, րովհետեւ իրա մաքսիմում լեվելը տանիք փոխելը կարա լինի: Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Share