Մամուլ

Երևանի որ վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն

Երևանի որ վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն

Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին:

Ծրագիրը կիրականացվի Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազար ՀՀ դրամի չափով գումարի հաշվին:

Հիմնավորման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը, սակայն Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը:

նորակառույց բնակարաններ

Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան, և ներկայումս միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ:

Արդյունքում՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում կստեղծվի նոր բնակարանային ֆոնդի ստեղծում, կլուծվի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների վերաբնակեցման հարցը:

Կիսվել նյութով