Մամուլ

Թշնամին փորձում է գրավել Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղը, որը ներառված չէ փաստաթղթով

Թշնամին փորձում է գրավել Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղը, որը ներառված չէ փաստաթղթով

Այս մասին հայտնում է wargonzo տելեգրամյան ալիքը։

«Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրին, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Այս մասին @wargonzo-ին հայտնում են հենց գյուղի բնակիչները:

Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը այս ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում տեղի ունեցած հրադադարի դադարեցման պայմաններին:

Արցախ գյուղեր

Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ»:

Նշենք, որ Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերը հայկական ջոկատների առկայության պայմաններում մնացել են հայկական կողմին։ Խծաբերդից դեպի արևելք, Տումի գյուղ, էլի հայկական դիրքեր են մնացել։

Share