Մամուլ

Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերը հայկական ջոկատների առկայության պայմաններում մնացել են հայկական կողմին

Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերը հայկական ջոկատների առկայության պայմաններում մնացել են հայկական կողմին

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը։

«Արցախի վերաբերյալ ռուսական ռազմական ներկայիս քարտեզները միշտ հարցեր են առաջացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերում հայկական ջոկատների առկայության պայմաններում էդ գյուղերը մնացել են հայկական կողմին։

Դրան կարեելի ա ավելացնել նաև Քիսավան գյուղը։ Քարտեզներում էդ տարածքները նշված են որպես ադրբեջանական։

Արցախ

Անկեղծ ասած, չէի գրում դրա մասին, որովհետև մարդիկ էնքան են անհավատ դարձել, որ եթե դրա մասին ռուսական քաղաքական ղեկավարությունը չի ասում ու մի հատ էլ տեսանյութ հրապարակում, հարձակվում են ասողի վրա։

Հնարավոր ա՝ նաև ուրիշ գյուղերում։ Խծաբերդից դեպի արևելք, Տումի գյուղ, էլի հայկական դիրքեր են մնացել։ Եթե ճիշտ եմ հիշում, տարածքը կոչվում ա Ռաշիդի քար։ Դրանք բարձրադիր դիրքեր են՝ հարմար անվտանգությունն ապահովելու համար»։

Կիսվել էջում