Մամուլ

Թիվ 53 երթուղու ավտոբուսից կատարվել է գողություն. կասկածյալի դեմքը չի հաջողվել նկատել

Թիվ 53 երթուղու ավտոբուսից դեկտեմբերի 12-ին, ժամը 17:00 ընկած ժամանակահատվածում, կնոջ պայուսակից գողացել են նրա դրամապանակը,
որի մեջ եղել է 17.000 դրամ:

Վերջինս չի նկատել, թե ինչպես է, երիտասարդը կատարում գողությունը երթուղայինի ամբոխի մեջ: Ցավոք կասկածյալի դեմքը չի հաջողվել նկատել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հորդորում են, լինել առավել զգոն, քանզի վերջին շրջանում երթուղայիններում նմանատիպ դեպքերը շատացել են:

Կիսվել էջում