Մամուլ

«Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար»․ Անի Խաչատրյան

«Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար»․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ աղմկահարույց նախագծին, ըստ որի՝ շեշտակի բարձրանալու են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը, հատկապես՝ վերին օղակներում։

«Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար, իսկ սովորական աշխատակիցներինը՝ 30 տոկոսով։ Արդյո՞ք վարչական շրջանի ղեկավարն անում է էլ ավելի աշխատանք, քան վարչության պետը։

hayk marutyan

Դա արդա՞ր է օրուգիշեր աշխատող վարչության պետի և վարչական շրջանի ղեկավարի առաջ։ Ինչո՞ւ արտահերթ նիստով, ի՞նչ է սա տալու երեւանցիներին, ՀՀ քաղաքացուն, որ չսպասեցիք մեկ ամիս հերթական նիստ գալու համար»։

Կիսվել նյութով