Մամուլ

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։ Այս մասին հայտնում է yerevan.today-ը:

Փաշինյանի նստավայրի մոտ ինքնահրկիզում կատարած երիտասարդի լուսանկարն է տարածվել: 

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը:

Նշենք, որ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած տղամարդը տեղափոխվել է Հայաստանի առողջապահության նախարարության այրվածքաբանական ինստիտուտ։ Մեր տեղեկություններով նա մոտ 30 տարեկան է:

Թե ինչն է եղել կառավարական ամառանոցների հարևանությամբ տղամարդու ինքնահրկիզման պատճառը, ճշտվում է։

Նշենք, որ ժամը 21։20-ի սահմաններում 30-ամյա տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ էր կատարել։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով