ՄամուլՏեսանյութ

Անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի․ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Արցախի Հանրային Հեռուստատեսությանը (Տեսանյութ)

Անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի․ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Արցախի Հանրային Հեռուստատեսությանը (Տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն է վարում։

«Անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի, իհարկե՝ համագործակցելով, համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական նախարարությունների հետ, բայց, ցավոք, դա չկարողացանք անել»,- այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Ըստ Բալասանյանի, 2020 թվականի ընտրություններից հետո Ղարաբաղի սուբյեկտայնության խնդիր կար։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ Արցախի Հանրապետությունն ինքը, որպես սուբյեկտ, կայանար։

vitali balasanyan 1

Սա ամենակարևոր պատճառներից մեկն էր»,- ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը:

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», – նշել է նա:

Տեսանյութը ստորև

Share