Շոու-բիզնես

Էրիկը մրցանակը նվիրեց սիրելիին, իսկ Իվետան բոբիկ բարձրացավ բեմ. ինչ է կատարվել «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ (Լուսանկարներ)

Կարմիր գորգ, մեծանուն արտիստներ, հատուկ հյուրեր, մշակույթի գործիչներ, համերգային գեղեցիկ համարներ և ամենակարևորը` անվանակարգեր և հաղթողներ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: BlogNews.am-ը ներկա է եղել երաժշտական տոնին, ֆիքսել ամենահետաքրքիր պահերը և ներկայացնում է մրցանակակիրներին:

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում արարող անհատների և ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու, ինչպես նաև երաժշտական բնագավառում նշանակալի նվաճումները հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն մեկնարկեց միանգամից երեք ժանրերում` դասական, ժողովրդական և փոփ: Երեկոյի ընթացքում մրցանակներ հանձնեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգում:

Հատուկ մրցանակներ ստացան՝

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար մրցանակ ստացավ Տիգրան Մանսուրյանը:
 Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով մրցանակ ստացավ Արթուր Գրիգորյանը:
 «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար մրցանակ ստացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 Ջազը հանրահռչակելու համար մրցանակ ստացավ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
 «Մշակութային կանգառ » նախագծի իրականացմանն աջակցելու համար մրցանակ ստացավ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
 «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագիծը, որը իրականացվել էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու նորքո
 «Երգ Արցախից»՝ Գայա Արզումանյան՝ «Այայի երկիր Արցախ»
 Մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար մրցանակ ստացավ Հանրային հեռուստաընկերությունը:
 Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար հատուկ մրցանակ ստացավ Սիրուշոն:
 «Կրկին բեմում» համերգային նախագծի համար մրցանակ ստացավ Արտակ Կիրակոսյանը:
Ժողովրդական ժանրում մրցանակներ ստացան՝
Լավագույն երաժշտախումբ՝ «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ»
Լավագույն երաժիշտ-կատարող՝ Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն ժողովրդական երգիչ՝ Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ՝ «Քեզ եմ հիշում», Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Լավագույն համերգային նախագիծ՝ «Դուդուկի մեծարման երեկո», Կամո Սեյրանյան

Մասսայական երաժշտության ժանրում մրցանակներ ստացան՝

Տարվա լավագույն երգիչ՝ Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան
Լավագույն ռոք խումբ՝ NEMRA
Լավագույն ՓՈՓ խումբ՝ «Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ՝ «Զարմանալի և անսովոր», Yellow Stones
Լավագույն տեսահոլովակ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ՝ «Սիրո հավերժ քաղաք», Հայկո
Լավագույն դուետ՝ «Արամ MP3 և 3.33»
Տարվա հիթ՝ «Լուսին», Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան
Տարվա հայտնություն՝ Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչված Իվետա Մուկուչյանը բեմ բարձրացավ կոշիկները ձեռքին: Դրանք դնելով բեմի վրա՝ երգչուհին շնորհակալական խոսք ասաց մրցանակի համար. «Չհասցրի հագնել կոշիկներս: Շնորհակալ եմ ծնողներիս և քույրիկիս, ովքեր, ցավոք, հեռու են ինձանից, բայց միշտ իմ կողքին կանգնած են: Նաև շնորհակալ եմ Լիլիթ և Լևոն Նավասարդյաններին, ովքեր իմ տասը տարվա մոտ ընկերներ են, և մեր ընկերության հիմքը երաժշտությունն է: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մաեստրո Տիգրան Մկրտչյանին, ով պայքարել է այս երկրի համար իր կյանքով և զենքը ձեռքին. նա հիմա էլ շարունակում է աշխարհն ավելի լավացնել իր երաժշտությամբ: Նա ինձ մի շատ լավ բան է սովորեցրել, որ իմ ամենահզոր զենքը պետք է լինի իմ ձայնը: Շնորհակալ եմ, որ ինձ միշտ սիրով ընդունում եք տուն` Հայաստան»:
Տարվա լավագույն երգիչ անվանակարգը հանձնեցին Մանե Գրիգորյանը և Արթուր Գրիգորյանը: Վերջինս կատակեց` Փառք աստծո, լավ երգիչ է հաղթողը: Խոսքը Էրիկ Կարապետյանի մասին էր, ով առաջին անգամ ազգային երաժշտական մրցանակաբաշխության տարվա լավագույն երգիչ ճանաչվել էր 2011 թվականին. «Յոթ տարի անց ես կրկին ստանում եմ այս մրցանակը: Դա ինձ համար մեծ հաղթանակ է: Ամեն մի մրցանակ նոր ճանապարհ է, նոր հաղթանակ է: Ես հույս ունեմ, որ չեմ հիասթափեցնի իմ հանդիսատեսին, քանի որ սա նաև ձեր մրցանակն է, քանի որ առանց ձեզ ես այս մրցանակին չէի արժանանա: Չէր լինի այս մրցանակը, եթե չլինեին այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ: Սա նաև իմ ընտանիքի մրցանակն է, որովհետև առաջին հերթին նրանք են իմ կողքին, և այս մրցանակը նաև մի մարդունն է, ով, վստահ եմ, այս պահին դիտում է. Լանայինն է»:
Ֆոտոշարքը կարող եք դիտել սկզբնաղբյուրում
Կիսվել նյութով