Մամուլ

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ-որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ-որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

Sputnik Արմենիան գրում է․ Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

«Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

lendrush

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրն այսօր 10 ամսական է դարձել, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը…

Կիսվել էջում