ՄամուլՏեսանյութ

Էջմիածնում Mercedes-ը մխրճվում է ավտոտնակի տարածք (Տեսանյութ)

Էջմիածնում Mercedes-ը մխրճվում է ավտոտնակի տարածք (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը Mercedes-ով մխրճվում է ավտոտնակի տարածք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Կասկադյորական ավտովթար

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին՝ մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում:

Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց էին ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով