Մամուլ

Կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 51-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակները, տապալել պատն ու հայտնվել բնակչի ավտոտնակում

Կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 51-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակները, տապալել պատն ու հայտնվել բնակչի ավտոտնակում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին, մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու  հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Կասկադյորական ավտովթար

Նրան հիվանդանոց են ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Կասկադյորական ավտովթար

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեն են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վթարի հետևանքով բնակչին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Կիսվել նյութով