Մամուլ

«Էյր Արաբիայի» կողմից կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն

«Էյր Արաբիայի» կողմից կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն

Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։

Ողջույնի խոսքում Տիգրան Ավինյանը շնորհավորել է համաձայնագրի կնքման կապակցությամբ և նշել. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին:

air arabia avinyan

Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար։

«Էյր Արաբիան» Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 170 ուղղություններով, հանդիսանում է աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկը, և այս համագործակցությունը ծրագրին հաղորդում է առավել մեծ գրավչություն:

air arabia trichq

ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն:

Շուտով սկիզբ է դրվելու օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ է տալու մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

Կիսվել էջում