Մամուլ

Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

Sputnik Արմենիան գրում է․ Արաքս գետը` հայ-թուրքական սահմանի հատվածում, Դեբեդը` Տավուշի մարզի Այրում, Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ ու Բագրատաշեն համայնքների հատվածում, կարող են հեղեղումներ առաջացնել ու մեծ վնասներ պատճառել հարակից բնակավայրերին ու հողատարածքներին։

Առկա վտանգի մասին ՀՀ կառավարությանն զգուշացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` գործադրին առաջարկելով 2021 թվականի բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել նշված գետերի ափապաշտպան կառույցներն ամրացնելու համար։

araqs get

Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Դրանով նախարարությունն առաջարկում է բյուջեից հավելյալ շուրջ 375 մլն դրամ հատկացնել վտանգը կանխելու համար։

Մասնագետների հաշվարկով Արաքսի` հայ–թուրքական սահմանին հարակից հատվածում ափապաշտպան արգելաթմբի բարձրությունը չի ապահովում գետի առավելագույն ջրի անցկացումը, ինչը կարող է հանգեցնել արգելաթմբի ողողմանն ու քանդմանը:

Արաքսի 2189 մ երկարությամբ ափապաշտպան արգելաթումբը կես մետրից մինչև 1 մետր բարձրացնելու համար պահանջվում է 62 737 600 դրամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով