Շոու-բիզնես

Էմմին ցանկանում է կրկին ուժերը փորձել «Եվրատեսիլ»-ում. Տեսանյութ

Երգչուհի Էմմին ցանկանում է կրկին ուժերը փորձել «Եվրատեսիլ»-ում։ Նա Ինստագրամի «սթորի» բաժնում երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել՝ արդյոք կցանկանան իրեն կրկին տեսնել «Եվրատեսիլ»-ում։

Էմմիի հետևորդների մի մասը հորդորել է զերծ մնալ ավելորդ ծանրաբեռնվածությունից, սակայն մեծամասնությունը երգչուհուն քաջալերել է և հորդորել՝ փորձել կրկին։

Հիշեցնենք՝ Էմմին մեկ անգամ արդեն մասնակցել է «Եվրատեսիլ 2011»-ին՝ կատարելով “Boom boom” ստեղծագործությունը։ Ցավոք սրտի, երգչուհուն չհաջողվեց հաղթահարել մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։

Կիսվել էջում