ՄամուլՏեսանյութ

Էդ հողերը մեր տղերքի արյունով են «ճփճփում». բոլոր դիրքերը հետ ենք բերելու. Գեներալ Բեկ (Տեսանյութ)

Էդ հողերը մեր տղերքի արյունով են «ճփճփում». բոլոր դիրքերը հետ ենք բերելու. Գեներալ Բեկ (Տեսանյութ)

Գեներալ Բեկը՝ Աղաբեկ Խաչատրյանը, Երևանում սարքել է պատերազմի ժամանակ չեզոք գոտում թողած 112 պոստը, որի յուրաքանչյուր քարի վրա գրել է պատերազմի դաշտում հերոսացած ընկերների անունները։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին, Գեներալ Բեկն ասում է՝ մեր բանակն ու մեր զինվորը արժանի հակահարված տվեցին հակառակորդին․ 

«Շատ կարևոր նշանակություն ունեցող դիրքեր գրավեցինք, իսկ մյուս դիրքերը՝ դեռ հետ ենք բերելու։ Շատերն ասում են՝ ինչի՞ համար են մեր զոհերը․ եթե էդ տղերքը չլինեին, բանակը չհելներ դեմները կանգներ՝ թուրքերը գյուղերը կփրթեին։

Էդ տղերքը զոհվան հանուն հայրենիքի՝ հերոսաբար։ 10 000 տղու կյանք ենք կորցրել, էդ հողը ճփճփում ա արյունով, ի՞նչ հողեր տալու մասին ա խոսքը»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ ԼՈՒՐԵՐ․com-ի տեսանյութում

Կիսվել էջում