Մամուլ

Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և Գալուստ Սահակյանը Իրանի դեսպանատուն են այցելել (լուսանկարներ)

Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և Գալուստ Սահակյանը Իրանի դեսպանատուն են այցելել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։

Էդուարդ Շարմազանովը լուսանկարներ է հրապարակել կից կատարելով հետևյալ գրառումը․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին եւ կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։

Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին»։

Կիսվել էջում