Մամուլ

Զորի Բալայանը կորցրել է հիշողությունը

Զորի Բալայանը կորցրել է հիշողությունը

Civic.am-ը գրում է․ Այսօր հոդված ենք հրապարակել, որում նշվում է, թե որոշ տեղեկություններով՝ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ընտանիքով մեկնել է Լոնդոն։

Քիչ առաջ մեր խմբագրություն զանգահարեց Զորի Բալայանի տղան՝ վիրաբույժ Հայկ Բալայանը՝ վստահեցնելով, որ հայրը և իր ընտանիքից որևէ անդամ Լոնդոն չի մեկնել, իրենք Երևանում են։

«Ոչ հայրս, ոչ մեր ընտանիքը Լոնդոն չի մեկնել։ Հայրս Երևանում է, արդեն 2 տարի ծանր հիվանդ է, հիշողության հետ խնդիր ունի», -ասաց Հայկ Բալայանը՝ հավելելով, որ համաձայն չէ հոր հասցեին հնչեցված գնահատականների հետ։

Նա նաև վստահեցրեց, որ իր տղան որպես ժամկետային մասնակցել է 44-օրյա պատերազմին, ինքը ևս անցել է մարտական ուղի։

Կիսվել էջում