Մամուլ

«Զորամասում հրդեհի բռնկման վերաբերյալ կա նախնական վարկած»․ Արգիշտի Քյարամյան

«Զորամասում հրդեհի բռնկման վերաբերյալ կա նախնական վարկած»․ Արգիշտի Քյարամյան

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ներգրավվել են նաև փորձագետներ։ 

Քյարամյանի խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով.

«Դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»։

Կիսվել էջում