Մամուլ

ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել․ զոհվել է 15 զինծառայող, կան վիրավորներ

ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել․ զոհվել է 15 զինծառայող, կան վիրավորներ

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Նախարարությունը նշել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Կիսվել նյութով