ՄամուլՏեսանյութ

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է․ «FIP»

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է

Fip.am-ը գրում է․ Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները։ 

Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին։ 

Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ է դառնում, որ հետախույզների համազգեստները ռազմական չեն։ Ավելին՝ տեսանյութի հենց առաջին վայրկյաններից հետախույզների քողարկիչ համազգեստի վրա երևացող տարբերանշանը «պատմում է» դրա ծագման մասին։

Ներքևի լուսանկարում երևում է քողարկող համազգեստի տարբերանշանը։

Այս նշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը։ Միայն անվանումը որոնելիս արդեն հնարավոր է գտնել ընկերության և արտադրանքի մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հենց այս համազգեստը վաճառվում է amazon.com կայքում, փաթեթը (25 հատը)* 148$-ով։

amazon hamazgest

Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար:   Պաշտոնական կայքում ներկայացված են բրենդի տարբեր արտադրանքներ, որոնցից և ոչ մեկը նախատեսված չէ ռազմական նշանակությամբ օգտագործելու համար։ Այս համազգեստը վաճառվում է տարբեր երկրներում։

kombinezon zorqer

Օրինակ՝ ռուսական վաճառքի կայքերից մեկում այն դարձյալ ներկայացվում է որպես մեկանգամյա հագուստ և նախատեսված է տարատեսակ ոչ ռազմական նշանակության աշխատանքներ իրականացնելու համար։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով