Մամուլ

Զարեհ Սինանյանը կնշանակվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար. Որն է Փաշինյանի նպատակը «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. « Զարեհ Սինանյանը կնշանակվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանը կնշանակվի վարչապետին կից Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Փաշինյանը այս պաշտոնում սփյուռքի ներկայացուցիչ նշանակելով՝ թերևս փորձում է վերականգնել իր կառավարության նկատմամբ սփյուռքի վստահությունը, որը էականորեն խարխլվել էր Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշման արդյունքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով