Մամուլ

Գլենդելի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանի նվերը, հեղափոխական գյուղին

ԱՄՆ-ում հայանպաստ գործունեությամբ ակտիվ աչքի ընկնող Գլենդելի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանը, չի սահմանափակվում միայն օվկիանոսից այն կողմ գործունեություն ծավալելով։ Բոլորս գիտենք, որ նրա ջանքերով վերջերս վավեր դարձավ այն որոշումը, որ Գլենդելի փողոցներից մեկը անվանակոչվի «Արցախ» անունով։ Թերևս միայն հպարտանալ է պետք այս հայորդու աշխատանքով ու հայասիրությամբ։

Այս օրերին նա կրկին Երևանում է, լեցուն նորանոր գաղափարներով, որոնք կկիրառվեն, որպեսզի բարելավվի Հայաստանում ապրող հայի կենսակերպը։ Ներկայացնենք վերջերս կատարած այն ծրագրերից մեկը, որն ի կատար ածվեց Զարեհ Սինանյանի անմիջական մասնակցությամբ։ Նա հեղափոխական առաջին գյուղին՝ Արարատի մարզի Նոր կյանք համայնքին նվիրեց գյուղատնտեսական տեխնիկա, որը փոքր ինչ կթեթևացներ հանապազօրյա հացը վաստակող գյուղացու հոգսը։

Զարեհ Սինանյանին ծափ ու ծիծաղով, աղ ու հացով դիմավորեցին։ Համարձակ, սկզբունքային, ազատատենչ և բռնակալությունների դեմ պայքարող երիտասարդ Գարիկ Սարգսյանը, ով տվյալ պահին համայնքապետ էր (ներկայիս Արարատի մարզպետ), սրտաբաց դիմավորեց ԱՄՆ-ից ժամանած մեծապատիվ հյուրին։ Վստահորեն հաստատենք, որ այս տեսակ մարդկային որակներ ունեցող անձանց համագործակցությունը կշարունակվի, իսկ արդյունքում շահեկան դիրքերում կլինի ստեղծող, արարող հայը։

Հեղինակ՝ Լուսինե Արշակյան

Lusine ev Zareh

Zareh Sinanyan1

 

Կիսվել նյութով