ՄամուլՏեսանյութ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքը կապարակնքվել է. կա 3 ձերբակալված անձ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքը կապարակնքվել է. կա 3 ձերբակալված անձ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական շենքում խուզարկությունները երեկ՝ ուշ երեկոյան, ավարտվել են, շենքը կապարակնքվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։

«Վարչական շենքում աշխատանքները դադարեցվել են։ Հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ կա նաեւ երեք ձերբակալված անձ։

alfa jokat

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ էր իրականացնում կոմբինատի վարչական շենքում։ Խուզարկության ընթացքում եղան նաեւ բերման ենթարկվածներ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեցրել էր, որ 70-ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եւ եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում