Աշխարհ

«Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի. Իրանի ԱԽՔ

«Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի. Իրանի ԱԽՔ

Այս մասին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Ադրբեջանը և Թուրքիան տևական ժամանակ է փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն Հայաստանի Սյունիքի մարզով` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։

Ինչպես նշել է Ահմադիանը, գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ մտցնել, նման են նրանց, որոնք առաջարկվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Իրանի ԱԽ քարտուղարը վստահեցրել է` դրանք չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը։

«Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը զեկույցներ են ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։

Երկու հանդիպումներում էլ նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ազգային անվտանգության սպառնալիք է երկրների համար, ուստի Իրանը վճռականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը»,– գրել է նա։

Կիսվել էջում