Մամուլ

«Երևի իրեն «PR» է անում»․ Տիգրան Արզաքանցյանը հերքում է Լիլի Մորտոյին

«Երևի իրեն «PR» է անում»․ Տիգրան Արզաքանցյանը հերքում է Լիլի Մորտոյին

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքացյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Լիլի Մորտոն «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակով ընդգրկված է լինելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ 

«Երևի իրեն «PR» է անում։ Կուսակցության վարչության անդամների հետ հանդիպում եղել է, բայց նման որոշում չի կայացվել»,- ասաց գործարար Տիգրան Արզաքանցյանը։

Կիսվել էջում