Մամուլ

Երևանում 29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել է ճանապարհի մեջտեղում (ֆոտո)

Երևանում 29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել է ճանապարհի մեջտեղում (ֆոտո)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Ք-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ։

niva vtar

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հակոբյանը։

niva avtovtar 1

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը Նիվայի վարորդի համար։

Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։ Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Կիսվել էջում