ՄամուլՏեսանյութ

Երևանում հարձակվել են Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակի վրա (Տեսանյութ)

Երևանում հարձակվել են Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակի վրա (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են կարմիր ներկ, պատերին առկա են հում ձվի հետքեր։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում