Մամուլ

Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ որդին կասկածվում է երեկ Mercedes-ի վրա կրակոցների մեջ

Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ որդին կասկածվում է երեկ Mercedes-ի վրա կրակոցների մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննաչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վարդանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 11-ին, Արտաշատի խճուղու 2/4 հասցեի դիմաց 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ պատճառելու փաստով։

Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 29-մյա Լևոն Ասլանյանը կրակոցների արդյունքում ստացել է «աջ բազկի հրազենային վնասվածք», իսկ Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ասատրյանը ստացել է «որովայնի շրջանի հրազենային վնասվածք»։

Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

krakocner mercedes

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 34-ամյա Արման Խաչատրյանը։

Վերջինս Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի էր տեղափոխվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ հայտնաբերել էին Mercedes մակնիշի  01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի և արնանման հետքեր:

Կիսվել էջում