Մամուլ

Կրակոցներ Երևանում․ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը» տեղափոխվել են հիվանդանոց

Կրակոցներ Երևանում․ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը» տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:

mercedes

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պողոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

mercedes salon

Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի  բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն են՝ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված այլ ավտոմեքենաների մասեր, իսկ հայտնաբերված Mercedes-ից մոտ 500 մ հեռավորության վրա՝ դեպի Արարատի մարզ տանող հատվածում, հայտնաբերվել են Nissan և Opel մակնիշի վնասված ավտոմեքենաներ:

meqenaner

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները վնասվել են, երբ կրակոցներ են արձակվել Mercedes-ի վրա, վերջինս խույս տալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Կիսվել նյութով