Մամուլ

Երևանի խանութներից մեկի մոտակայքում փրկարարները վնասազերծել են գյուրզա տեսակի օձ

Երևանի խանութներից մեկի մոտակայքում փրկարարները վնասազերծել են գյուրզա տեսակի օձ

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառությունը։

Հունիսի 18-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող խանութի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

gyurza odz

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

Կիսվել էջում