Մամուլ

Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. Շողակաթի համայնքապետ

Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. Շողակաթի համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում, որտեղ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, լուրջ ավերածություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։

«Ամենավտանգավորը մեր դպրոցն էր, որովհետեւ վթարային էր, սակայն չի փլվել։ Լուրջ ավերածություն չկա, կան փլված պատեր։ Հոսանքները վերականգնվել են»,- ասաց նա։

Համայնքապետը հայտնեց, որ այս պահին բնակիչները դրսում են. «Բավականին ուժեղ զգացվեց, ուժգնությունն ուժեղ էր։ Գիշերով ինչքան նայել ենք լուրջ բան չկա»։

Նշենք, որ այսօր, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գեղարքունիքում՝ 6-7 բալ ուժգնությամբ։

Կիսվել նյութով