ՄամուլՏեսանյութ

Երեկ Երևանում տեղի ունեցած ուժեղացված ծառայության ժամանակ ձերբակալվել է 27 անձ․ մանրամասներ

Երեկ Երևանում տեղի ունեցած ուժեղացված ծառայության ժամանակ ձերբակալվել է 27 անձ․ մանրամասներ

Հուլիսի 27-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտմման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։

ujexacvac carayutyun vostikanutyun

Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։

Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։

Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում