ՄամուլՏեսանյութ

Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ ինչ են փնտրում (Տեսանյութ)

Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ ինչ են փնտրում (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևան-Էջմիածին մայրուղու` մասնավորապես Զվարթնոց տաճարի և մոտակա բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով կիլոմետրանոց խցանում է Երևանից դեպի Էջմիածին գնացող ուղղությամբ։

Ստուգվում են նաև Մարգարա գյուղ գնացող բոլոր մեքենաները:

ujexacvac carayutyun

Մեր տեղեկություններով` նման ուժեղացված ծառայություն իրականացվում է նաև մայրաքաղաք մտնող ու դուրս եկող բոլոր հատվածներում։

Ծառայություն իրականացնող ոստիկանական խմբի ղեկավար մայորը չպատասխանեց, թե ինչ ծառայություն են իրականացնում, ի՞նչ են փնտրում, հորդորեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խանջյան փողոցում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում