«Երբ դու պապա ես, ժամը կարևոր չէ»․Գոռ Հակոբյանը հուզիչ հրապարակում է արել հիվանդանոցից
Դերասան և հաղորդավար Գոռ Հակոբյանը ներկայում գտնվում է Գերմանիայում՝ որդու բուժման նպատակով։
Այս օրերին նա բավական ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է հետևորդների հետ կիսվում ընտանեկան ջերմ ու հուզիչ հրապարակումներով։
Այս անգամ նա հիվանդանոցից հրապարակում է արել՝ ցույց տալով, թե ինչպես է ուշ ժամի գնումներ կատարում փոքրիկ Ֆելիքսի համար։

Հրապարակմանը կից նա գրել է․ «Երբ դու պապա ես, ժամը կապ չունի»։
Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանը կնոջ և որդու՝ Ֆելիքսի հետ այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ Ֆելիքսը բուժում է ստանում։
Ընտանիքը պարբերաբար կիսվում է իրենց առօրյայով և բուժման ընթացքով՝ ստանալով մեծ աջակցություն հանրության կողմից։



