Շոու-բիզնես

«Ես տեղում հակադարձել եմ հյուրին»․ Ամալյա Հովհաննիսյանը՝ Կարեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցի մասին

«Ես տեղում հակադարձել եմ հյուրին»․ Ամալյա Հովհաննիսյանը՝ Կարեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցի մասին

Օրեր առաջ Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հյուրն էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, որը հարցազրույցի ընթացքում խոսել է երեխային դաստիրակելու մեթոդի մասին՝ նշելով, որ երեխային պետք է ծեծել և պետք է գործեն խիստ սահմանափակումներ և սխալ է մեթոդը, որ երեխային տալիս են ազատություն։

Մի շարք օգտատերեր անդրադարձել են թեմային նշելով, որ հարցազրույցի ընթացքում եղել է բռնության կոչ։

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է հարցազրույցին և համացանցում տարածվող տեսանյութին։

«Հյուրի կողմից հնչել է բռնության կոչ, որին ես հակադարձել եմ հաղորդման ժամանակ, դեմ եմ արտահայտվել երեխայի հանդեպ ծեծին, խոսել եմ նաև հասուն տարիքում դրա հետևանքների մասին։

Տիկտոկի մի էջ տարածում է հյուրի խոսքի այդ հատվածը, սակայն մոնտաժել է իմ խոսքը, որտեղ դեմ եմ արտահայտվում ծեծին՝ ստեղծելով տպավորություն, թե իմ հաղորդման ժամանակ հնչել է բռնության կոչ առանց հակադարձման»,– գրել է հաղորդավարուհին։

Կիսվել էջում