Մամուլ

«Ես վատ լուր ունեմ` զինվորին մահացած են գտել». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Որոնողական աշխատանքներ են կատարվում, ԶՈՒ ԳՇ պետը զեկուցել է այդ դեպքի մասին, 3 օր է, որոնողական աշխատանքներ են տարվում, բավարար ուժեր են ներգրավված այդ խնդիրը լուծելու համար»,- այսօր Վարդենիսում հանրահավաքի ժամանակ ասաց Փաշինյանը։

Դիտարկմանը, որ կորածին գտել են, նա արձագանքեց, թե իրեն այդ մասին դեռ ոչ մի բան չեն ասել և սկսեց ստուգել հեռախոսը, ապա խոստացավ ճշտել ու ելույթի վերջում անդրադառնալ հարցին։

Հանրահավաքի ավարտին Ն. Փաշինյանն ասաց. «Ես վատ լուր ունեմ` զինվորին գտել են, մահացած են գտել»։

Փաշինյանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինվորի հիշատակը։ Փաշինյանը ցավակցություն հայտնեց նրա բոլոր հարազատներին ու ընկերներին, և հավելեց, որ դեպքը մանրամասն կհետաքննվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ:

Կիսվել էջում